«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Նույն կերպ Արևմտյան Հայաստանում քրդերն ավերում են մեր հնավայրերը»

«Նույն կերպ Արևմտյան Հայաստանում քրդերն ավերում են մեր հնավայրերը»
18.04.2013 | 19:01

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից Ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Ինչո՞ւ են վնասվում, քանդվում մեր հուշարձանները, որո՞նք են հիմնական գործոնները` բնական պայմաննե՞րը, թե՞ մարդկային անտարբերությունը:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, ճարտարապետ Սամվել Կարապետյանի կարծիքով` հուշարձանները հիմնականում վնասվում են մարդկանց ձեռքով: Օրինակ, վատ վերականգնման պատճառով դրանք կարող են դառնալ ավելի խոցելի: Նա նշեց, որ խորհրդային տարիներին վերականգնված հուշարձաններն այսօր նոր վերականգնման կարիք ունեն, քայքայված վիճակում են: Ինչպե՞ս են վերականգնվում հուշարձաններն այսօր: Ճարտարապետը մեջբերեց Գառնու կամրջի օրինակը, երբ լուրջ ներդրում արվեց, և բոլորովին նոր կամուրջ «թխվեց»: «Եթե պետք է նորը կառուցվեր, ինչո՞ւ էին հին կամուրջն ապականում: Այսինքն, և՛ ներդրում են անում, և՛ վնաս հասցնում պատմական հուշարձանների հարատևմանը»,- ասաց նա:
Հուշարձաները վնասվում են նաև գանձագողության պատճառով:
«Ամբողջ աշխարհում կա այդ երևույթը, Հայաստանը բացառություն չէ, բայց երբ հայ մարդը հուշարձանը փորփրում է հարստանալու նպատակով, դա անընդունելի է,- ցավով արձանագրեց ճարտարապետը:- Նույն կերպ Արևմտյան Հայատանում քրդերն ավերում են մեր հնավայրերը: Դրանք քրդերի սիրած վայրերն են: Մեզ մոտ էլ գյուղացիները հաճախ մոտենում, հարցնում են` չունե՞ք ոսկի որոնող սարքավորում: Մենք բավարար չափով տգետ ենք, այնքան, որքան պետք է մեր հուշարձանները ոչնչացնելու համար»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ